Անհատական հոգեբանական խորհրդատվություն՝ մեդիա աշխատողներին

Ողբերգությունների ու պատերազմների առաջնագծում լինելուց զատ, լրագրողներն ու մեդիա աշխատողները հարցազրույցներ են վարում զոհերի, անհետ կորածների, գերիների, ականատեսների ու տուժածների, նրանց հարազատների հետ։ Այդ նյութերը լուսանկարների, տեսանյութերի ու ձայնագրությունների միջոցով հավելյալ անգամ տեսնելն ու լսելը կարող են հիմնարար էմոցիոնալ ազդեցություն ունենալ։

Հանրային լրագրության ակումբը 2020թ․-ի դեկտեմբերի 1-ին մեկնարկած «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում համագործակցում է փորձառու խորհրդատու-հոգեբանների և հոգեթերապևտների հետ, որոնք պատրաստ են ստեղծել այն միջավայրը, որտեղ մեդիա աշխատողները կարող են ազատորեն խոսել իրենց հուզող հարցերի մասին և ստանալ պատասխաններ։

Մեդիա աշխատողները հնարավորություն ունեն դիմել փորձառու ու բարձրակարգ մասնագետների՝ անհատական խորհրդատվություն ստանալու՝ պարզապես զանգելով կամ գրելով նրանց։ Խորհրդատվությունն անվճար է, իսկ անձնական տվյալների գաղտնիությունը՝ երաշխավորված։

Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ՝ Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան, hեռ․՝ +37412 755898, +37499 755 898, էլ-փոստի հասցե՝ [email protected]:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *