Ինտերնյուս Եվրոպայի աջակցությամբ իրականացվող «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագիրը անկախ լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին տրամադրում է վեբ կայքերի տեխնիկական աջակցության անվճար ծառայություններ։   

Կարող եք դիմել, եթե 
– կայքը դանդաղ է աշխատում կամ ժամանակ առ ժամանակ ամբողջովին կանգ է առնում,
– ոչ ոք չի զբաղվում կայքի տեխնիկական հարցերով և մասնագիտական խորհրդատվության կարիք ունեք, 
– ուզում եք տեղեկանալ՝ արդյոք ձեր վեբ կայքը անվտանգության հետ կապված խնդիրների ունի, թե ոչ,
– ուզում եք զերծ մնալ տարածված կիբեռհարձակումներից կամ ծրագրային խափանումներից, 
– չունեք SSL սերտիֆիկատ կամ դրա հետ կապված խնդիրներ ունեք (SSL, HTTPS,
նախազգուշացում՝ “the connection to this site is not secure”), 
– վեբ կայքն ուզում եք տեղափոխել այլ հոսթինգի վրա,
– ուզում եք որոշ կարգավորումներ կատարել վեբ կայքի կամ սերվերի վրա,
– վիրուս եք հայտնաբերել վեբ կայքում,
– ձեր վեբ կայքի աշխատանքի հետ կապված այլ հարցեր ու կասկածներ ունեք։ 

Աջակցության համար կարող եք գրել [email protected]  էլ․հասցեին կամ զանգահարել +374 35 58 36 35 հեռախոսահամարով։