Պատերազմի լուսաբանումն իր հետքն է թողնում և հարկավոր է հիշել, որ մեդիա ոլորտի ներկայացուցիչները ևս ունեն վերքեր, պարզապես դրանցից ոչ բոլորն են տեսանելի։

Պատերազմական գոտում աշխատող լրագրողից և օպերատորից սկսած մինչև խմբագրությունում նյութի խմբագրման, մոնտաժման ու հրապարակման համար պատասխանատու անձինք, իրենց գործունեության ընթացքում պարբերաբար առնչվում են մարդկայից ցավին ու տառապանքին։

Այս հանգամանքի անտեսումը կարող է հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ՝ բացասաբար ազդելով նրանց մասնագիտական գործունեության վրա։

Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն, մեծ կարևորություն տալով վերոնշյալ խնդրին, նախաձեռնել է տեղեկատվական-հոգեկրթական հանդիպումների շարք, որոնք նախատեսված են ինչպես պատերազմական գոտում իրադարձությունները լուսաբանած մեդիա ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ լրատվամիջոցների խմբագրական և համակարգող անձնակազմի, միջազգային լրագրողներին ուղեկցող լրագրողների կամ մեդիա ոլորտի աշխատակիցների համար։

Առաջին հանդիպումը տեղի է ունենալու սույն թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ում։ Հասցեն՝ ք․ Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ։

Տեղեկատվական-հոգեկրթական հանդիպումների շարքի առաջին դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել:

Հանդիպումների բոլոր մասնակիցները ցանկության դեպքում նաև հնարավորություն կունենան օգտվել հոգեբանների անհատական ծառայություններից, որոնց համար վճարելու է Հանրային լրագրության ակումբը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։