Հասարակական կարծիքի ուսումնասիրություն իրականացնելու մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության հանրային կարծիքի ուսումնասիրության մասնագետների և/կամ հետազոտական կազմակերպությունների։ 

Պահանջվող աշխատանքի նկարագրություն. 

Իրականացնել հասարակական կարծիքի ուսումնասիրություն ժամանակակից թվային մեդիայի տեսակներից մեկի՝ փոդքասթինգի` Հայաստանում սպառման վերաբերյալ։ Ուսումնասիրությունը պետք է իրականացվի առցանց հարցման գործիքներով։ Այն պետք է անցկացնել մարտ ամսին և ամփոփել ապրիլին։

Հետազոտությունը իրականացնելու համար անհրաժեշտ է․ 

  • մշակել ուսումնասիրության մեթոդաբանությունը  
  • որոշել առցանց հարցման ընտրանքը 
  • կազմել հարցաթերթիկ 
  • տարածել հարցաթերթիկը և ապահովել լրացված հարցաթերթիկների հավաքագրումը 
  • մշակել և վերլուծել ստացված տվյալները` համեմատելով դրանք առկա նախնական տվյալների հետ 
  • անցկացնել ֆոկուս խմբային քննարկումներ՝ ոլորտի փորձագետների հետ 
  • ուսումնասիրության արդյունքները ամփոփել զեկույցում, որը կներառի համառոտագիր, մեթոդաբանությունը, երկու ուսումնասիրությունների համադրությունը, եզրակացություններ և առաջարկություններ 
  • Ուսումնասիրության բոլոր փուլերում խորհրդակցել ՄՆԿ թիմի հետ 

Ուսումնասիրության նպատակներն են․ 

  • գնահատել լսարանի կարիքները ձայնային բովանդակության սպառման վերաբերյալ
  • բացահայտել փոդքասթ սպառողների մեդիա սովորույթները և ձևաչափերի նախընտրությունները
  • ստանալ փոդքասթի սպառման վերաբերյալ այլ քանակական և որակական տվյալներ
  • գնահատել փոդքասթինգի մասին հանրության իրազեկվացության մակարդակը 
  • գնահատել փոդքասթ սպառողների վարքի փոփոխությունը՝ վերջին երկու տարվա ընթացքում 
  • գնահատել հայալեզու փոդքասթների տարածվածությունը 

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք [email protected] էլ․հասցեին ուղարկել տեղեկություն կազմակերպության մասին (անհատների դեպքում՝ ինքնակենսագրական՝ CV) և կատարած նման հետազոտական աշխատանքներից մեկի զեկույց կամ հղում։ Դիմումների վերջնաժամկետը՝ 2021-ի փետրվարի 10-ն է։ 

Ընտրության առաջին փուլը անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ 

Հետազոտությունը իրականացվելու է «Լսիր ինձ հիմա․Հայաստանում փոդքասթնիգի մշակույթի զարգացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *