Գիտակցելով, որ այս օրերին Հայաստանի լրագրողական հանրությունը ամբողջությամբ կենտրոնացած են պատերազմի լուսաբանման վրա, ամեն դեպքում ցանկանում ենք տեղեկացնել, որ հոկտեմբերի 19-21 տեղի կունենա միջազգային առցանց համաժողով, որի նպատակն է աջակցել լրատվամիջոցների կայունությանը և տնտեսական հզորացմանը:
 
Համաժողովը կազմակերպել է շվեդական ՖՈՅՈ մեդիա ինստիտուտը մի շարք գործընկերների, այդ թվում Երեւանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ: Եթե ունենաք ժամանակ եւ հնարավորություն մասնակցելու համար, հուսով ենք, որ այն օգտակար կլինի: 
 
Կից կարող եք գտնել համաժողովի մասին իրազեկումը, գրանցման հղումը և ծրագիրը: