աշխատանքի իրավունք

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն (ՄՆԿ) իրականացնում է Հայաստանի մեդիա ոլորտում աշխատանքային փոխհարաբերություններին վերաբերող հետազոտություն։

ՄՆԿ-ի տեղեկություններով՝ սա Հայաստանում լրագրողների աշխատանքային իրավունքների հետ կապված առաջին նմանատիպ հետազոտությունն է։

ՄՆԿ-ն միշտ կարևորել է այս ոլորտը և համոզված է, որ առողջ և օրինական աշխատանքային հարաբերությունները լրագրողների պաշտպանվածության և աշխատանքի որակի հիմնական երաշխիքներից են, միաժամանակ՝ լրատվամիջոցների անկախությունն ապահովող կարևոր գործոն։

Հետազոտության համար իրականացվում է հարցում, որին  մասնակցության արդյունքում մենք կիմանանք բազմաթիվ հարցերի պատասխաններ, կստանանք իրավիճակի իրական պատկերը և կունենանք առաջարկների հիմք՝ համապատասխան քաղաքականության մշակման համար։

Հարցումն անանուն է․ հավաքագրված տվյալները չեն պահպանվելու, մասնակիցների անձը չի նույնականացվելու։ Ներկայացրած տվյալներն օգտագործվելու են բացառապես ընդհանրացված կերպով:

Հետազոտության ամփոփ հաշվետվությունը ներկայացվելու է հանրության քննարկմանը և հրապարակվելու է։

Հարցմանը մասնակցելու հղումը։