Կորոնավիրուսով պայմանավորված անորոշություններ են ի հայտ եղել։ Այդ հարցերին որոշակի պատասխաններ տվող լրագրողական աշխատանքների համար TOL-ն առաջարկում է լլրագրողների և լրատվամիջոցներին փոքրիկ ֆինանսական աջակցություն:

Հայտի նկարագրության մեջ պետք է ներկայացված լինի, թե լրագրողական աշխատանքն ինչ սոցիալական հարց ու լուծում է բարձրաձայնելու, որովհետև այդ նյութերը պետք է օգտակար լինեն մեծ որոշումների կայացման համար:

Հայտերը պետք է ուղարկել անգլերեն լեզվով մինչև սույն թվականի հուլիսի 9-ը: Դրամաշնորհի շրջանակում պատրաստված նյութերը կարող են հրապարկվել տեղական խմբագրությունում, իրենց մայրենի լեզվով:

Յուրաքանչյուր պատմության համար նախատեսված գումարը 700 եվրո է և կարող է նաև մասնակիորեն ծածկել հոդվածի ծախսերը:

Ֆինանսական աջակցության ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով: