Thomson Reuters հիմնադրամը Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բալթյան երկրների ռուսալեզու լրագրողներին ու ֆրիլանսերներին հրավիրում է COVID-19-ի հետևանքների լուսաբանման առցանց դասընթացին։
9-շաբաթյա օնլայն ծրագիրը կանցկացվի հուլիսի 28-ից մինչև սեպտեմբերի 29-ը։
Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել մեծ տվյալների հետ աշխատանքի, դրանց վիզուալացման, ֆեյքային լուրերի բացահայտման տեխնոլոգիաների, հավաստի տեղեկությունների փնտրման ու աղբյուրների հետ աշխատելու և այլ հմտություններ։
Անվճար դասընթացին կարող են միանալ 3 և ավելի տարվա լրագրողական փորձ ունեցողները։ Դասընթացն անվճար է։
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 15–ը։ Հայտի առցանց գրանցումը՝ այստեղ։
Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև փոքր դրամաշնորհներ՝ հոդվածների պատրաստման համար։