Վեբինար կինոլրագրողների համար

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ու ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպում են վեբինար մշակութային լրագրողների համար:

Հունիսի 27-28-ը, ժամը 12-ին, կարելի է մասնակցել իտալացի լրագրող, կինոգետ Օսկար Յարուսի դասախոսությանը, որը հիմնականում կխոսի.

▪ մշակութային լրագրության և պատմություն,
▪ աղբյուրների և հասցեատերերի,
▪ տեղեկատվության և մշակութային հաղորդակցության տարբերության,
▪ նորությունների դասակարգման,
▪ սոցցանցերի դերի,
▪ մշակութային հետաքննություն,
▪ «տեղական» լուրերի և մշակութային համակարգի եվրոպական հորիզոնի մասին:

Իսկ հունիսի 29-ին, ժամը 20:00-ին, լրագրողների հետ կհանդիպի նիդեռլանդացի կինոքննադատ և համադրող Հյուգո Էմերզաելը, որը կանդրադառնա.

▪ տպագիր մշակութային մամուլին՝ թվային դարաշրջանում,
▪ կինոքննադատի՝ մարդկանց կինոթատրոններ գնալու դրդող դերին,
▪ ազգային կինոյի առաջընթացի խոչընդոտներին,
▪ կոնստրուկտիվ կինոքննադատության և ազգային կինոյի որակի բարձրացման կապին,
▪ մշակութային լրագրության կարևոր կետերին,
▪ տեղեկատվական և մշակութային հաղորդակցության տարբերություններին,
▪ սոցիալական մեդիայի դերին,
▪ ճշգրիտ և գրագետ մշակութային հետաքննության կանոններին:

Բանախոսները հատուկ ուշադրություն կդարձեն լեզվի գործոնի վրա: Շատ երկրներ, որոնց մեդիա անդրադարձները մշակույթի մասին միջազգային լեզվով չեն, հայտնվում են մեկուսացված վիճակում և չեն դառնում համաշխարհային մեդիայի մաս:

Մասնակցությունը վեբինարին անվճար է, գրանցումը՝ պարտադիր: Կապահովվի իտալերեն-հայերեն թարգմանություն, անգլերենի դեպքում թարգմանություն չի լինի:

Գրանցված մասնակիցներին կուղարկվի հանդիպման հղումը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *