Շվեդական Fojo Media Institute (Linnaeus University)-ը Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի եւ Հայաստանի լրատվամիջոցների աշխատակիցներն հրավիրում է Zoom-հանդիպման Շվեդական տպագիր լրատվամիջոցների ասոցիացիայի կողմից «Տարվա խմբագրություն» հեղինակավոր կոչմանն արժանացած Borås Tidning պարբերականի աշխատակազմի հետ։
Հանդիպումը ձեզ հնարավորություն կընձեռի քննարկել առկա համաշխարհային ճգնաժամերի պայմաններում լրատվամիջոցների աշխատանքին վերաբերող հարցեր, իմանալ, թե Շվեդիայում, որտեղ, ի դեպ, կարանտինային ռեժիմ սահմանված չէ, ԶԼՄ-ներն ինչպես են լուսաբանում Covid-19-ի համավարակին, ինչպես նաեւ այլ ոլորտներին վերաբերող նորությունները։
Կարծում ենք, սա Շվեդիայի և մասնակից այլ երկրների գործընկերների հետ մտերմիկ զրույցի, փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն է։
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին, Ստոկհոլմի ժամանակով 13։30 (Երևանի ժամանակով՝ 15։30), ռուսերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Հանդիպմանը մասնակցելու գրանցումը՝ հետեւյալ հղումով: