InterActions մասնագիտական փոխանակման ծրագիրը փնտրում է հետազոտողների, լրագրողների, սոցիալական ձեռներեցների և հետազոտական կենտրոնների փորձագետների, որպեսզի նրանք ընտրեն թեմաներ և աշխատեն ընդունող կազմակերպության հետ:

Տեղական կազմակերպություններն էլ իրենց մոտ մասնագետ հրավիրելու համար հնարավորություն կունենան:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 30-ն է, տևողությունը մեկից երկու ամիս:

Մասնագիտական փոխանակմանը մասնակցող երկու կողմերը պետք է աշխատեն հարակից թեմաների շուրջ, բայց տարբեր երկրներում։

Դիմորդները պետք է որոշեն, թե ինչ են ուզում ձեռք բերել իրենց մասնագիտական փոխանակումից և ինչպես հասնել դրան: Նրանք պետք է այդ մասին պայմանավորվեն կամ իրենց հյուրընկալող կազմակերպության կամ իրենց հրավիրված հյուրի հետ նախքան դիմում ներկայացնելը:

Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը մասնակիցներին կընտրի ՝ հիմնվելով իրենց կողմից ներկայացված հայտի վրա: Հաջողակ թեկնածուներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն `փոխանակման հետ կապված ծախսերը հոգալու համար:

Ծրագրի մասին այլ մանրամասներ հասնելի են այս հղումով: