Knight Center for Journalism in the America բացել է 2019թ-ին տեղի ունեցած վեցշաբաթյա դասընթացի բովանդակությունը և այն այժմ հասանելի է տվյալների լրագրությամբ ու վիզուալիզացիայով հետաքրքրվողների համար։
Արհեստավարժ դասընթացավարները ստեղծել և մշակել են դասընթաց, որը ներառում է վիդեո դասեր, վարժություններ և ընթերցանության նյութ:
Առցանց դասընթացը բաղկացած է 7 մոդուլներից և փուլ առ փուլ բացատրում է ինչպես գնտել տվյալներ, հավաքագրել, գտնել պատմություններ, որոնք ավելի հետաքրքիր է ներկայացնել տվյալներով և այլն:
Առաջացած հարցերի համար հետադարձ կապի հնարավորություն կա: