Կորոնավիրուսի ժամանակ լրագրողների մեծ մասն աշխատում են հեռավար, ուստի Media Open Hub-ն առաջարկում է մի քանի առցանց դասընթացներ, որոնք կարող են հետաքրքիր և օգտակար լինել մեդիա կազմեկերպությունների, մեդիա մասնագետների և ուսանողների համար:

Բոլոր դասընթացները հասանելի են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով: Անցկացվում են անվճար, իսկ ավարտին մասնակիցները ստանում են վկայագրեր:

Առաջարկվող բոլոր դասընթացներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Ուղղությունները բազմակողմանի են և վերաբերում են լրագրության տարբեր ոլորտների՝ թվային մեդիա և լսարանի կապին, մեդիա կազմակերպության աշխատանքի կառավարմանը, խմբագրությունների թվայնացմանը, փոքր մեդիա արշավների պլանավորմանը, լրագրության մեջ ինովացիաների կիրառմանը, միգրացիայի և էներգետիկայի ոլորտների լուսաբանմանը և այլն։