Ապրիլի 14-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա վեբինար՝ «Ինչպես տեղական մամուլում լուսաբանել համավարակը» թեմայով:

Վեբինարը կազմակերպում է շվեդական Ֆոյո Մեդիա ինստիտուտը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ (ԱՀԿ):

COVID-19-ին արձագանքների ու մեդիայի կարևորության մասին կխոսեն վեբինարի հրավիրված հյուրերը՝ ԱՀԿ եվրոպական բյուրոյի հատուկ իրավիճակների ծրագրի արտաքին կապերի մենեջեր Քրիստինա Սալվին և ԱՀԿ-ի COVID-19-ի ռիսկերի իրազեկման խորհրդատու Օլգա Իժիկը:

Վեբինարը կանցնի ռուսերեն լեզվով և կանդրադառնա.

  • Ինչպես գտնել վստահելի տեղեկաատվության աղբյուրներ,
  • Ինչ անել ասեկոսեների ու միֆերի հետ,
  • Ինչպես զգուշացնել լսարանին, առանց առաջացնելու վախ ու տագնապ,
  • Ինչպես խուսափել ստիգմատիզացիայից (խարան համարվելուց),
  • Ինչպես կարող են լրագրողները պաշտպանել իրենց համավարակի լուսաբանման ընթացքում,
  • Որտեղ ստանալ օգտակար տեխնիկական գիտելիքներ:

Վեբինարի մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր տալու նշված թեմաներով: Այլ հարցերի դեպքում ԱՀԿ ներկայացուցիչները կհուշեն, թե ում պետք է դիմել հավելյալ տեղեկատվության համար:

Վեբինարին մասնակցելու համար պետք է լրացնել հայտը: