36_newsroom_training_media

2019թ-ի փետրվարի 15-16-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է երկօրյա դասընթաց «Նոր կառավարման մոդելները խմբագրությունների համար» թեմայով։  

Կքննարկենք, թե ինչպես է ժամանակակից մեդիա միջավայը փոխում ավանդական խմբագրությունների աշխատանքը, ինչպես են գործարկվում բիզնեսի, կառավարման, աշխատանքի կազմակերպման, լսարանի ընդլայնման նոր մոդելները։

Դասընթացի ծրագրում.   

  • Տեղեկությունների ընկալումն ու տարածումը նոր մեդիա միջավայրում
  • Լսարանը՝ ավանդական և առցանց մեդիա հարթակների խաչմերուկում
  • Հեռուստաընկերությունների, դասական մեդիայի աշխատանքը մրցակցային դաշտում՝ Յություբի, Տելեգրամի, սոցիալական մեդիայի այլ հարթակների կողքին
  • Խմբագրության աշխատանքի վերակազմակերպման նոր մոդելները. Ինչպես ընդլայնել լսարանը առանց աշխատակազմի աճի   
  • Տեղեկությունների բազմահարթակ տարածման ինքնաշխատ ուղիներն ու սխեմաները

Դասընթացը կվարեն Դենիս Շևչենկոն և Կոստանտին Նաումովը՝  Ռուսաստանից։

Դենիս Շևչենկոն արդեն 20 տարի է զբաղվում է մեդիա տեխնոլոգիաների մշակմամբ,  «Фабрика новостей» ծրագրի հեղինակներից է: Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի 70-ից ավելի հեռուստաընկերությունների համար մշակել է ինտեգրված աշխատանքի համակարգեր;

Կոստանտին Նաումովը մեդիա կառավարիչ և վերլուծաբան է։ 2007-2013-ին ղեկավարել է РИА новости գործակալության մուլտիմեդիա խմբագրությունը։ Ուսումնասիրում է բիզնես գործընթացները մեդիայում;     

Դասընթացին կարող են մասնակցել լրագրողներ, խմբագիրներ, մեդիա կառավարիչներ՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ և ինքնակենսագրություն (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected];

Դիմելու վերջնաժամկետը 2019թ-ի փետրվարի 14-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010 583620 (131) հեռախոսահամարով, Մանե Գրիգորյանին։

Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: