Journalismfund.eu լրագրողներին առաջարկում է մասնակցել անդրսահմանային և եվրոպական հարցերով հետազոտությունների հետաքրքիր գաղափարների մրցույթի։
Պատմությունները պետք է վերաբերեն Եվրոպայում որոշակի թիրախային խմբերի։
Journalismfund.eu դրամաշնորհները ուղղված են Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների լրագրողների աջակցմանը։
Մասնակցության չափորոշիչներն են՝
- մասնակցության հայտ կարող են ներկայացնել միայն ֆիզիկական անձինք,
- մասնակիցները կարող են լինել արհեստավարժ լրագրողներ,
- ուսանողները չեն կարող մասնակցել մրցույթին,
- այն լրագրողները, որոնց նախկինում տրամադրվել է Journalismfund.eu-ի դրամաշնորհ, կարող են կրկին հայտ ներկայացնել, սակայն ժյուրին հայտի գնահատման ժամանակ հաշվի կառնի նախորդ դրամաշնորհի արդյունքները։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ․ հունվարի 14-ն է։ Մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։