abstract-1239387_960_720

Արևելյան հարևանության երկրների հեռուստատեսային և առցանց լրագրողները կարող են պատմությունների առաջարկ ուղարկել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Պատմությունների հիմքում ոչ թե աշխատանքի օպերատիվությունն է, այլ խորքային բացատրությունները, վերջին և ընթացիկ իրադարձությունների չլուսաբանված կողմը: Աշխատանքը ըստ տևողության կարող է լինել մինչև 12 րոպե և մինչև 26 րոպե տևողությամբ: Ավելի մանրամասն տեղեկությունները կարող եք ստանալ այս հղումով:

Ծրագիրը գործում է  Open Media Hub-ի շրջանակներում և ֆինանսավորվում Եվրոպական միության կողմից:

Լավագույն առաջարկները կստանան ֆինանսական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն համապատասխան որակի արտադրանք ստանալու համար:

Կախված աշխատանքի ձևափաչփից մեկ մասնակցի համար առավելագույն բյուջեն 8000 եվրո է: