photographer-1702074_960_720

Ex Oriente Film 2018-ը հրավիրում է կինոարդատրողներին մասնակցելու  հմտությունների զարգացման դասընթացի, որին մասնակցելու են համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի 25 մասնագետներ՝ ռեժիսորներ, պրոդյուսերներ, դասախոսներ և այլն:

Երեքշաբաթյա դասընթացի ժամանակ ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնել վավերագրական ֆիլմերի իրենց նախագծերը, ստանալ օգնություն և մասնագիտական խորհրդատվություն: Հրավիրված մասնագետները իրենց փորձով ու գիտելիքներով կօգնեն ինչպես արտադրել, այնպես էլ առաջխաղացնել ֆիլմերը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 24-ն է: Դասընթացն անցկացվելու է մի քանի փուլերով՝ Իտալիայում և Չեխիայում:

Մասնակցության համար  պետք է ներկայացնել վավերագրական ֆիլմի գաղափար, ընտրվելու է 12-ը:  Յուրաքանչյուր ծրագրի համար մասնակցության վճարը 2100 եվրո է:

Ընտրված մասնակիցները կարող են դիմել կրթաթոշակի՝ որոշակիորեն փակելու թրեյնինգի մասնակցության ծախսը:Անգլերենի իմացությունը պարտադիր է:

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով: