background-2846206_960_720

Լրագրողները, հաղորդակցության մասնագետները և քաղաքացիական ակտիվիստները, ովքեր տվյալների հետ աշխատելու փորձ ունեն, կարող են դիմել Վրաստանում անցկացվող դասընթացին:

Մասնակցել կարող են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Դազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի այն մասնագետները, ովքեր աշխատում են մեդիայում կամ ունեն սոցիալական ատիվություն փորձ: Նրանք պետք է հետաքրքրված լինեն մասնակից դառնալու միջսահմանային համագործակցությանն ու լրագրությանը: Չպետք է լինեն  քաղաքական կուսակցության և կրոնական կազմակերպության անդամ:

Պետք է գերազանց տիրապետեն գրավոր և բանավոր անգլերենին: Ծրագրի տևողությունը 3 շաբաթ է՝ մայիս-հունիս ամիսներին: Դասընթացի մասնակցության բոլոր ծախսերը հոգալու է կազմակերպիչը: Ընտրված մասնակիցները պետք է վճարեն միայն իրենց ճանապարհորդության ապահովագրության համար:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 22-ն է: Հարցերը կարող եք ուղարկել հետևյալ [email protected] էլէկետրոնային հասցեով: Ծրագրի մասին այլ մանրամասներին և օնլայն հայտին կարող եք ծանոթանալ այս հղումով: