1617_b

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը: Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը լրացրեք այստեղ:

Մրցույթին կարող են ներկայացվել 2016 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 31-ը հրապարակված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում.

  • Տպագիր և առցանց լրատվամիջոցներ:
  • Հեռուստատեսություն և ռադիո:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականի նոյեմբերի 24-ը ներառյալ: Դիմումում նշեք նյութի ամբողջական ինտերնետային հասցեն:  Կդիտարկվեն միայն հայերեն նյութերը:

Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.

  • Առաջին տեղ – 300.000 ՀՀ դրամ
  • Երկրորդ տեղ – 200.000 ՀՀ դրամ
  • Երրորդ տեղ – 100.000 ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:

Մանրամասների համար կարող եք զանգել 010 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: