human-rights

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նախատեսում է կազմակերպել «Մարդու իրավունքներ, խտրականություն, լրագրողական էթիկա» թեմաներով 2-օրյա դասընթաց` մարզային և երևանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար`Երևան քաղաքից դուրս: Դասընթացն անվճար է: Մարզերից եկողների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պետք է վերոնշյալ թեմաներով հոդվածներ պատրաստեն և ներկայացնեն Հայաստանի Հելսինկյան կոմիտե:

Հետաքրքրված անձինք կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել իրենց հետաքրքրության նամակը` «թեմա» դաշտում նշելով Մարդու իրավունքներ, խտրականություն, լրագրողական էթիկա: Նամակին կցեք ինքնակենսագրականը (CV): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 56 03 72 հեռախոսահամարով:

Դասընթացին կարող են մասնակցել այն լրագրողները, որոնք չեն մասնակցել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացված նմանատիպ թեմաներով դասընթացի:

Դասընթացի մասնակցության համար դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը: Դասընթացը կկազմակերպվի սույն թվականի նոյեմբեր ամսվա առաջին տասնօրյակում: