mixer-2158349_960_720

Սեպտեմբերի 30-ին, ժամը 12.00-ից 17.00-ը Կարապի լճի շրջակայքում տեղի կունենա «Ռադիո Էքսպո»-ն՝ կազմակերպված «Միկրովեյվ» ռադիոն առանց սահմանների հարավկովկասյան հարթակի կողմից: 

Էքսպոյին իրենց գործունեությունն են ներկայացնելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի և Աբխազիայի օնլայն ռադիոները: Էքսպոյի ընթացքում դուք հնարավորություն կունենաք լսելու ռադիոալիքերի օնլայն հեռարձակումները, ինչպես նաև միանալ ուղիղ եթերներին հենց Երևանի սրտից:

Միկրովեյվ- ռադիոն առանց սահմանների (microwav.fm) ծրագիրը անկախ, միջազգային, երիտասարդական ուղղվածություն ունեցող ռադիո հարթակ է, որն իր մեջ ներառում է Հարավային Կովկասի երկրները:

Միջոցառման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Միկրովեյվ» հայաստանյան համակարգող Մանե Պապյանին 093 844 764 հեռախոսահամարով: