«MJ Bear Fellowship» կրթաթոշակը բաց է մինչև 30 տարեկան երիտասարդ լրագրողների դիմումների համար: Սա աշխարհի ամենահայտնի ծրագրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս նոր մասնագիտացող լրագրողներին իրենց ձայնը լսելի դարձնել թվային նորությունների միջավայրում:
Դասընթացները կենտրոնացված են թվային նախագծերի զարգացման վրա, որը կարող է ներառել սոցիալական մեդիայում մասնագիտական փորձերը, լրատվության լուսաբանման եզակի մոտեցումը, տվյալների վիզուալիզացման կրեատիվությունը և այլ թվային մոտեցումները: Ծրագրի շրջանակներում լրագրողներն առաջատար արտադրողներից ուղեցույցներ կստանան և լրագրողական համայնքի հետ իրենց աշխատանքները կիսելու հնարավորություն:
Երիտասարդ լրագրողներին կաջակցեն իրենց մեդիա նախագծերում հասնել առավելագույն արդյունքի, զարգացնել մասնագիտական կարողությունները:
Կարող են դիմել ինչպես խմբագրություններում աշխատող, այնպես էլ ազատ գրաֆիկ ունեցող լրագրողները: Առկա ուսուցմամբ երիտասարդ ուսանողները չեն կարող դիմել ծրագրին:
Աշխատանքային լեզուն անգլերենն է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկվեն անգլերեն: Անհրաժեշտ է ուղարկել կոնտակտային տվյալներ, ծրագիր, երաշխավորող նամակ գործատուից, անձնական ներկայացում և մասնագիտական մենթորինգ:
Դիմումների վերջնաժամկետը 2017թ-ի հուլիսի 20-նն է: Օնլայն հայտին և այլ մանրամասների ծանոթացեք այս հղումով: Կրթաթոշակի հետ կապված հարցերով նամակներ կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: