Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մեդիա-կրթության սաքսոնական հիմնադրամը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների լրագրողներին հրավիրում է դասընթացի։
14 լրագրող հնարավորություն կստանա 2017թ. սեպտեմբերի 18–29-ը մասնակցել Լայպցիգում կայանալիք սեմինարին՝ ծանոթանալու հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և առցանց մամուլի կառուցվածքներին, որոնք գործում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության դուալ մեդիահամակարգում: Մասնագիտական վերապատրաստմանը զուգահեռ կկարևորվի միջմշակութային շփումը մասնակիցների միջև:
Մասնակցային հայտ կարող են ներկայացնելայն լրագրողները, ում 40 տարեկանը չի լրացել հայտերի ընդունման ժամանակահատվածում:
Նախապայման են լրագրողական փորձն ու գերմաներենի գիտելիքները: Հիմնադրամը ստանձնում է ճամփորդական, սննդի և գիշերակացի ծախսերը:
Ծրագրի և մասնակցային նախապայմանների վերաբերյալ մանրամասներ կարող եք քաղել հիմնադրամի կայքէջից։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. օգոստոսի 1-ն է: