startup-593341_960_720

Ս.թ. սեպտեմբերի 12-ից 15-ը ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում կազմակերպվում է արտաքին քաղաքականությունը լուսաբանող լրագրողների վերապատրաստման դասընթաց:

Դասընթացին կարող են մասնակցել հայկական լրատվամիջոցների այն լրագրողները, ովքեր ցանկանում են մասնագիտանալ Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային քաղաքական, տնտեսական և ռազմաքաղաքական զարգացումների հարցերում:

Դասընթացի ընթացքում կներկայացվեն՝

  • ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերությունները. երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, տնտեսական դիվանագիտությունը:
  • ՀՀ մասնակցությունը միջազգային կառույցներին, վերջիններիս գործունեության սկզբունքները:
  • Տարածաշրջանային և միջազգային քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական զարգացումները, համագործակցության ձևաչափերը:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել վերոնշյալ խնդիրները և իրադարձությունները, դրանց շուրջ ՀՀ դիրքորոշումը և ձեռնարկվող քայլերը:

Դասընթացի ավարտին կտրվի մասնակցության վկայական:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 14-ը լրացնել դիմում-հարցաթերթիկ:

Տեղերը սահմանափակ են: Վերջնաժամկետից ուշ ուղարկված դիմումները չեն դիտարկվի: