qa

Հուլիսի 6-7-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է միգրացիայի թեմայով երկօրյա գործնական դասընթաց լրագրողների համար, որի արդյունքում լրագրողները նյութեր կպատրաստեն միգրացիայի հիմնահարցերի մասին և կհրապարակեն հատուկ ստեղծված մուլտիմեդիա հարթակում:

Դասընթացի առաջին օրը միգրացիայի հարցերով փորձագետները լրագրողների հետ կքննարկեն, թե որոնք են միգրացիայի տեսակներն ու անօրինական միգրացիայի ռիսկերը, կտեղեկացնեն օրինական միգրացիայի, ինչպես նաև վերադառնալուց հետո ինտեգրման հնարավորությունների մասին:

Դասընթացի երկրորդ օրը լրագրողները մեդիա փորձագետների օգնությամբ կուսումնասիրեն մուլտիմեդիա հատուկ նախագծերի ձևաչափն ու այդ ձևաչափում լրագրողական նյութերի պատրաստումը: Կքննարկեն թեմաները, որոնք ցանկանում են լուսաբանել և կսկսեն գործնական աշխատանքը:

Դասընթացին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի և առցանց պարբերականների լրագրողներն ու արտահաստիքային թղթակիցները, ովքեր հետաքրքրված են այս թեմաների լուսաբանմամբ։ Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:

Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 30-ը, ժամը 18:00-ը: Դասընթացը կանցկացվի Երևանում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Աննա Բարսեղյանին, հեռ՝ 010 583620։

Դասընթացն անցկացվում է «Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի» ներկայացուցչության «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող միգրանտների համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը: