Մուլտիմեդիա լրագրության ամառային դպրոց

2017 թ.-ի հուլիսի 3-15-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է Մուլտիմեդիա լրագրության ամառային դպրոց ։ Այն կվարի մուլտիմեդիա լրագրության և ինետերակտիվ ուսուցման փորձագետ Օկսանա Սիլանտևան։

Այս տարվա ամառային դպրոցը մարզային լրագրողների համար է։ Մասնակիցները կծանոթանան մուլտիմեդիա լրագրության հիմունքներին, հասկացություններին, ձևաչափերին, աշխատանքի փուլերին, կսովորեն գործնականում նախագծել և պատրաստել մուլտիմեդիա պատմություններ՝ օգտագործելով տարբեր գործիքներ, տեխնոլոգիաներ և հարթակներ։

Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Երկշաբաթյա ուսուցումը բաղկացած կլինի երկու փուլից։

Առաջին փուլը կիրականացվի հեռահար (առցանց) ձևաչափով. հուլիսի 3-ից մասնակիցները օնլայն կհետևեն Սիլանտևայի դասախոսություններին և կստանան հանձնարարություններ։

Հուլիսի 6-ից դասերը կշարունակվեն Երևանում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, ամեն օր ժամը 10։00-18։00-ը։ Ուսուցման 2-րդ փուլում կգերակշռեն գործնական աշխատանքները կոնկրետ թեմաների, նյութերի շուրջ։ Կլինեն նաև հանդիպումներ փորձագետների, հյուրերի հետ։

Ամառային դպրոցին կարող են դիմել մարզային լրատվամիջոցներում աշխատող, առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողները և ազատ թղթակիցները։

Նախապատվություն կտրվի այն դիմողներին, ովքեր հետաքրքրված են հետևյալ ոլորտներով և ունեն դրանց առնչվող նյութերի գաղափարներ.

  • սոցիալական խնդիրներ,
  • հաշվետու և թափանցիկ պետական կառավարում,
  • տեղական ինքնակառավարում,
  • մարդու իրավունքներին առնչվող հարցեր։

Մասնակցությունը ամառային դպրոցին անվճար է: Մասնակիցների տրանսպորտի և կեցության ծախսերը փոխհատուցվելու են:

Ամառային դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV) և կարճ հիմնավորումով նամակ։ Դիմելու վերջնաժամկետը 2017թ-ի հունիսի 28-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Մանե Գրիգորյանին, հեռ՝ 010 583620 (131) կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *