Զանգվածային լրատվական միջոցների արտադրանքի և վավերագրական ֆիլմերի վերլուծություն, ծանոթացում այլընտրանքային լուսաբանման ձևերին և գործիքներին։
- Ինչու՞ և ինչպե՞ս է ստեղծվում զանգվածային լրատվական միջոցների արտադրանքը:
- Ու՞մ շահերին է ուղղված դրանց աշխատանքը:
- Հնարավո՞ր է արդյոք հանրության շահերին նպաստող լրատվամիջոցներ ունենալ և ինչպե՞ս կարող են այսօր դրանք գոյատևել:
- Որքանո՞վ է նպատակահարմար անշտապ և սևեռուն լուսաբանումը, օրինակ, վավերագրական ֆիլմերի միջոցով։
Այս հարցերի շուրջ «FOCUS» արվեստի հասարակական կազմակերպությունն իր ACTV նախագծի շրջանակում իրականացնում է տեսական և պրակտիկ դասընթաց, որի ընթացքում մասնակիցները
• կստանան ԶԼՄ-ների արտադրանքի նկատմամբ քննական հայացք ձևավորելուն նպաստող տեսական գիտելիքներ
• ներկա կգտնվեն լրատվական միջոցների աշխատանքային պրոցեսին
• կծանոթանան վավերագրական ֆիլմի միջոցով լուսաբանման առանձնահատկություններին
• կծանոթանան լուսանկարի միջոցավ լուսաբանման առանձնահատկություններին
• հնարավորություն կունենան կիրառել ստացված գիտելիքները դասընթացի պրակտիկ մասում` պատրաստելով սեփական նյութերն իրենց հետաքրքրող թեմաների շուրջ:
Նախագծին կարող են մասնակցել 16-35 տարեկան անձինք:
Ողջունվում է մարզերից, ինչպես նաև տեխնիկական հմտությունների տիրապետող և տարբեր սոցիալական նախաձեռնություններում ակտիվ դիմորդների մասնակցությունը։
Դասընթացի առաջին փուլը կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում։ Այն մասնակիցները, որոնք առաջին փուլի ավարտին կներկայացնեն վավերագրական ֆիլմի, ֆոտոշարքի, լրագրողական ռեպորտաժի կամ լուսաբանման այլ ձևի պատշաճ հայտ, մտահղացումն ի կատար ածելու հնարավորություն կստանան հետագա ամիսների ընթացքում՝ նախագծի երկրորդ փուլում։
Դասընթացներն անվճար են: Կազմակերպությունը կապահովի մարզերից ներգրավված մասնակիցների կացարանը և սնունդը: Մարզերից ներգրավված մասնակիցները պարտավոր են հոգալ իրենց ճանապարհածախսը:
Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում հայտը. https://goo.gl/fJC9wU
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 15-ը, ժամը 18:00: Վերջնաժամկետի խախտումով հայտերը չեն դիտարկվի: Լրացված հայտի արդյունքների մասին ձեզ կտեղեկացնեն մինչև հունիսի 23-ը ներառյալ։
Հավելյալ հարցերի կամ մանրամասների դեպքում դիմեք նախագծի կոորդինատոր Նորա Գալֆայանին հեռ.` 055 781874, [email protected]:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: