Երեխաները` մեդիայի ուշադրության կենտրոնում #armchildrights. վիրտուալ մարաթոն հունիսի 1-ին

Հունիսի 1-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն (ՄՆԿ) առաջարկում է միանալ երեխաների խնդիրներին և իրավունքներիին վերաբերող վիրտուալ մեդիա մարաթոնին և գրառումներ կատարել սոցիալական մեդիայում՝ օգտագործելով #armchildrights հեշթեգը։

Մարաթոնը կօգնի սոցիալական մեդիայի հունիսմեկյան լրահոսում բարձրաձայնել հարցեր, խնդիրներ, որոնք դժվարացնում են երեխաների կյանքը Հայաստանում և ոտնահարում նրանց իրավունքները տարբեր ոլորտներում՝ առողջություն, խնամք, ընտանիք, կրթություն, ժամանց․․․

Ակնկալում ենք ինչպես լրագրողների, լրատվամիջոցների, այնպես էլ՝ երեխաների հետ և նրանց հոգսերով զբաղվող կազմակերպությունների, պետական կառույցների, անհատ օգտատերերի մասնակցությունն ու համագործակցությունը:

Սիրելի գործընկերներ, հունիսի 1-ին ձեր հրապարակումները, վիդեո կամ ֆոտո պատմությունները, դիտարկումներն ու կարծիքները տարածեք Twitter, Facebook կամ Instagram օնլայն հարթակներում՝ օգտագործելով #armchildrights հեշթեգը։

Որքան շատ մարդ միանա այս նախաձեռնությանը, այնքան հեշտ որոնելի ու տեսանելի կդառնա թեմային վերաբերող տեղեկատվությունը սոցիալական ցանցերում:

ՄՆԿ media.am-ի թիմը կհետևի սոցիալական ցանցերում #armchildrights հեշթեգով տարածվող գրառումներին և կհավաքի դրանք կայքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին (հեռ.՝ 010 583620) կամ գրեք [email protected] էլեկտրոնային հասցեով:
Շնորհակալություն համագործակցության համար:

Այս նախաձեռնությունն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *