Լրագրողական շրջայց Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

Մայիսի 29-31-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մասնակցելու եռօրյա լրագրողական շրջայցի Սյունիքի և Վայոց ձորի մարզեր: Նպատակն է ծանոթանալ մարզերում գործող քաղաքացիական կազմակերպությունների հետ և նրանց միջոցով տեղեկանալ առանձին համայնքների խնդիրներին ու հոգսերին:

Լրագրողական ոչ մեծ խմբով լինելու ենք Վայք, Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում։ Ծանոթանալու ենք այս քաղաքներում աշխատող մարդկանց, կազմակերպությունների հետ, որոնք քաջատեղյակ են տեղի հոգսերից, խնդիրներից և փորձում են իրենց մասնակցությունն ունենալ դրանց լուծմանը։

Շրջայցի կազմակերպչական հարցերը (տրանսպորտ, հյուրանոց, սնունդ) հոգալու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Կարող են մասնակցել տարբեր լրատվամիջոցների լրագրողներ, օպերատորներ:

Եթե հետաքրքրված եք այս հնարավորությամբ և ցանկանում եք միանալ խմբին, մինչև մայիսի 27-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեք կենսագրական (CV) և ձեր հեղինակած նյութերից 3-5 հղում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն՝ Նարինե Սաֆարյանին, հեռ.՝ 010 583620:

Լրագրողական շրջայցը կազմակերպվում է ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում:

 

ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի (ՄՆԿ),  Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի (ԳՄԱ), Զարգացման համայնքային կենտրոն ՀԿ-ի (նախկին Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի կողմից` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները զարգացնել այնպես, որ նրանք դառնան երկրում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն գործիչներ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *