explainer-journalism

Մայիսի 5-6-ը Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնը կանցկացնի Բացատրական լրագրության երկօրյա դասընթաց լրագրողների համար։

Դասընթացի մասնակիցները կծանոթանան բացատրական լրագրության ժանրին, օրինակներին, առանձնահատկություններին, ձևաչափերին, կսովորեն մուլտիմեդիայի տարբեր գործիքների միջոցով բարդ թեմաներն ավելի պարզ ու մատչելի ներկայացնել լսարանին։

Դասընթացը կվարի մուլտիմեդիա լրագրղ, «Ливень. LivingAsia» բացատրական նախագծի ղեկավար Գուլիմ Ամիրխանովան։

Մասնակցել ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և կարճ հիմնավորումով նամակը [email protected] էլեկտրոնային հասցեին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 3-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Մանե Գրիգորյանին, հեռ՝ 010 583620։