Հեռուստասցենար և պատմության զարգացնելու հնարավորություն Քիշնևում

2017թ. հունիսին «American Film Showcase» ծրագիրը կհյունընկալի 10 մասնագետների ընտրված եվրոպական երկների հեռուստատեսություններից, որոնք կմասնակցեն հեռուստասցենարների ստեղծման վերաբերյալ 7-օրյա workshop-ի, որը կազմակերպվում է Մոլդովայում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Մասնակիցները կուղևորվեն Քիշնև ամերիկացի հեռուստամասնագետների օգնությամբ ստեղծելու հեռուստատեսային ծրագրի պիլոտային հաղորդման գաղափարը և ուսումնասիրելու դրա մատուցման ձևը տեղական հեռուստատեսություններին: Ծրագիրը հոգում է բոլոր ծախսերը:

Ծրագրի ժամկետներ

Ժամանում – հունիս 25

Workshop – հունիս 26 – հուլիս 2

Մեկնում – հուլիս 3

«Հեռուստատեսային սցենարի ստեղծում» workshop-ի բովանդակություն

Այս ինտերակտիվ workshop-ի ընթացքում 10 մասնակիցներ կուսումնասիրեն ԱՄՆ կիրառվող հեռուստատեսության զարգացման մոդելը ներառյալ՝ գաղափարի ընտրությունը, դրա ներկայացման ձևը, սցենարի պատրաստումը և հաղորդման ստեղծումը: Կքննարկվեն տարբեր ժանրեր, ոճեր ու կառուցվածքներ: Workshop-ը կանդրադառնա պատմության կառուցվածքի և ոճի կարևոր տարրերին: Օգտագործելով Հոլիվուդյան «Սցենարիստների սենյակ» մոդելը, խմբի անդամները միմյանց կօգնեն ընտրել պատմության գաղափարն ու հանգույց, ձևավորել հերոսների կերպարներ և սյուժետային գիծ: Մասնակիցները կուսումնասիրեն նախագիծը ստեղծելու և ներկայացնելու մոտեցումները և ընթացքում կստեղծեն 6 էջից բաղկացած գրավոր նախագիծ: Workshop-ի վերջում մասնակիցները կներկայացնեն և կքննարկեն իրենց նախագծերը խմբի անդամների հետ:

Workshop—ի մասնակիցների թեկնածությունները ներկայացնելու են ԱՄՆ դեսպանատները Հայաստանում, Բոսնիայում, Էստոնիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Լատվիայում, Լիտվայում, Մոլդովայում, Ռումինիայում և Ուկրաինայում:

Ընտրություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնելու է մինչև 3 թեկնածություն workshop-ի մասնակցելու համար: Չնայած առաջնահերթությունը կտրվի հեռուստատեսային սցենարիստներին և պրոդյուսերներին, կարող են դիմել նաև ուսանող-սցենարիստները, թատերական գործիչները և վավերագրող ռեժիսորները: «American Film Showcase» ծրագիրը կքննարկի դիմումները և կընտրի թեկնածուներին, որոնք կհրավիրվեն հարցազրույցի՝ վերջնական ընտրություն կայացնելու համար (հարցազրույցը կկայանա սկայպի միջոցով):

Ընտրության ժամանակացույց

Դիմումները պետք է ներկայացնել ԱՄՆ դեսպանատուն մինչև մարտի 24, 2017.

Հարցազրույցի հրավիրված թեկնածուների անունները կհայտարարվեն ապրիլի 14-ին: Սկայպ-հարցազրույցները կկայանան ապրիլի 17-21: Մասնակիցների անունները կհայտարարվեն ապրիլի 25-ին:

Անհրաժեշտ պայմաններ

1. Ռեզյումե / CV

2. էսսե դիմելու նպատակների վերաբերյալ (1 էջ)

3. Հեռուստանախագծի գաղափարի համառոտ նկարագրություն (250 բառ)

4. Հղումներ նախկին աշխատանքներին

5. Օտար լեզվի իմացություն՝ անգլերեն և ռուսերեն

Հարցերի դեպքում դիմել Հասմիկ Միքայելյանին՝ +37410-494410, [email protected] և Անահիտ Խաչատրյանին՝ +37410-494310, [email protected]:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *