newspaper-1304419_960_720

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քայլ միասին» ծրագրի շրջանակում կազմակերպում է եռօրյա դասընթաց` մարդու իրավունքների և խտրականության թեմաների լուսաբանմամբ հետաքրքրված լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Դասընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատրաստի 1-2 հոդված կամ 1 հեռուստառեպորտաժ` ներկայացնելու Հայաստանի Հելսինկյան կոմիտե:

Դասընթացն  անց է կացվելու ապրիլ ամսին՝ մերձքաղաքային հանգստյան տներից մեկում: Դասընթացն անվճար է: Կփոխհատուցվի մարզերից եկողների մասնակիցների ճանապարհածախսը:

Հայտերն ընդունվում են մինչև ս. թ. մարտի 27-ը:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ծրագրերի օգնական Քրիստինե Խաչիկյանին հետևյալ հասցեով`[email protected]: Նամակի «Թեմա» դաշտում նշեք «Մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց» և նամակին կցեք ինքնակենսագրականը (CV): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 56 03 72 հեռախոսահամարով:

Նախապատվությունը տրվելու է մարզերում ապրող և աշխատող, ինչպես նաև մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթացների չմասնակցած լրագրողներին: