stepanakert

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

Փետրվարի 20-ին ԼՂՀ Սահմանադրական հանրաքվեն լուսաբանելու նպատակով փետրվարի 18-ին ժամը 15.00-ին և փետրվարի 19-ին ժամը 10.00-ին Երևանից՝ Շահումյանի անվան հրապարակից (Կենտրոնական բանկի դիմաց) Ստեփանակերտ կուղևորվի համապատասխան տրանսպորտային միջոցը։

Անհրաժեշտության դեպքում ցանկացողները կապահովվեն նաև հյուրանոցով։

Լրացուցիչ հարցերի համար դիմել հետևյալ հեռախոսահամարով՝ 097 38 90 60 (Մամուլի կենտրոնի ղեկավար՝ Երվանդ Հաջիյան)։