«The Imagine Center for Conflict Transformation»-ը հրավիրում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Թուրքիայի լրագրողներին դասընթացի: «Իրատեսական խաղաղության համատեղ հարթակ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան համատեղ քննարկել տարածաշրջանի հակամարտությունները, համատեղ վերլուծություններ անել ՝ զարգացնելով խնդիրները հավաքական ուժերով լուծելու կարողությունները:

Դասընթացը տեղի կունենա Վրաստանում, սույն թվականի մարտին: Մասնակցության համար պետք է ուղարկել ինքնակենսագրական, համապատասխան հրապարակումների ցանկ [email protected] հասցեին: Հայտի մեջ հակիրճ պետք է գրել, թե ինչու է դիմողը հետաքրքրված ծրագրով:

Դիմումներ ուղարկելու վերջնաժամկետը փետրվարի 9-ն է: Ծրագրի թիմը ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատի՝ հստակեցնելու, թե ինչ վերլուծական կամ լրագրողական թեմա է հետաքրքրում նրանց:

Ծրագրի մասին մնացած մանրամասներին ծանոթացեք այս հղումով: