«Խորհրդարանական ընտրությունների լուսաբանում» թեմայով աշխատաժողով

2017 թվականի ապրիլին հայ հասարակությունը կանգնելու է նոր ընտրության առաջ: Սակայն հնարավոր ընտրակեղծիքները ծրագրավորվում և կազմակերպվում են նախապես:

2017 թվականի մարտի 10-13-ը Երևանում կայանալիք չորսօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկելու են լրատվամիջոցների դերը ընտրապայքարում, ինչպես նաև դիտարկելու են հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս ավելի արդյունավետ լուսաբանել նախընտրական քարոզարշավը, ընտրությունների ընթացքն ու հետընտրական զարգացումները:
  • Որո՞նք են նախընտրական պայքարի ներքին և արտաքին քաղաքական թեմաները Հայաստանում:
  • Որտեղի՞ց և ինչպե՞ս են ֆինանսավորվում նախընտրական քարոզարշավները:
  • Ի՞նչ առաքելություն ունեն միջազգային և տեղական դիտորդները:
  • Ինչպիսի՞ն է գերմանական լրատվամիջոցների փորձը ընտրությունները լուսաբանելու հարցում:

Այս և նմանատիպ այլ հարցեր կքննարկվեն գերմանացի լրագրողների և տեղացի մասնագետների հետ: Գործնական վարժությունները կբարելավեն աշխատաժողովի մասնակիցների լրագրողական հմտությունները:

Աշխատաժողովի կազմակերպիչներն են՝ գերմանական «Die taz Panter Stifttung» հիմնադրամը և «Die Tageszeitung» համադաշնային անկախ օրաթերթը, որոնք 2011 թվականից սկսած միջազգային տարբեր սեմինարներ են անցկացնում, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայում:

Կազմակերպչակական այլ հարցեր

Աշխատաժողովին մասնակցությունն անվճար է:

Երևանում չբնակվող մասնակիցների ճանապարհածախսը հատուցվելու է:

Երևանում կացության հարցերը մասնակիցները հոգալու են ինքնուրույնաբար:

Կազմակերպիչները հոգալու են բոլոր մասնակիցների համար նախատեսված երկու միասնական ընթրիքի ծախսերը:

Դիմելու պահանջները

Աշխատաժողովին կարող են դիմել հեռուստատեսության, ռադիոի, թերթի կամ առցանց լրատվական գործակալության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային  փորձառություն ունեցող լրագրողներ ու բլոգերներ:

Աշխատանքային լեզուն ռուսերենն է, անգլերենի իմացությանը տրվում է նախապատվություն:

Դիմելու վերջնաժամկետն է 2017 թվականի փետրվարի 10-ը:

Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Դիմորդի կենսագրական տվյալներ՝ հաղորդակցման միջոցների նշմամբ (մինչև 250 բառ),
  • Հետաքրքրության նամակ (մինչև 150 բառ):

Փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել մեկ ֆայլով և՛ ռուսերեն, և՛ անգլերեն հետևյալ էլեկտրոնային հասցեին  [email protected]:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *