«Թվային լրագրություն Կովկասի համար» ծրագիրը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փորձառու լրագրողներին հրավիրում է դասընթացների, որի ընթացքում նրանք ձեռք կբերեն իրենց պատմություները սոցիալական մեդիայում զարգացնելու հմտություններ:

Դասընթացների ժամանակ նրանք կսովորեն բացահայտել և գտնել նոր լսարաններ, գտնել սոցիալական մեդիայի իրենց համար լավագույն ցանցը, ստեղծել սեփական բրենդը, զարգացնել և իրականացնել  սոցիալական մեդիայի ռազմավարություն:

Ծրագրին կարող են դիմել այն լրագրողներն, ովքեր հետաքրքրված են ինտերնետի ընձեռնած նորարար տեխնոլոգիական հնարավորություններով: Ինչպես նաև հասկանում են ժողովրդավարական հասարակություններում անկախ մեդիայի դերը:

Մասնակցության օնլայն հայտ կարող են ներկայացնել ինչպես խմբագրակազմերում, այնպես էլ ազատ գրաֆիկով աշխատող լրագրողները:

Աշխատանքային լեզուն անգլերենն է: Կազմակերպիչները հոգում են բոլոր ծախսերը: Ընտրվելու դեպքում մասնակիցները երկու անգամ կլինեն Թբիլիսիում, ինչպես նաև կանցնեն էլեկտրոնային ուսուցման փուլ:

Դիմումներն ընդունվում են սույն թվականի փետրվարի 4-ից մինչև փետրվարի 25-ը: Մնացած մանրամասներին ծանոթացեք այս հղումով: