2017 թվականի հունվարի 30-ին, ժամը 12:30-ին Արմավիրի Ինֆոտանը տեղի կունենա Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի արտագնա նիստ:
Դիտորդ մարմնի անդամները Արմավիրի հասարակության ներկայացուցիչներին եւ լրագրողական հանրությանը կիրազեկեն Դիտորդ մարմնի առաքելության, նպատակների, գործունեության մասին, ապա բաց նիստում կքննարկեն ԴՄ-ի նախապատրաստած «Պատերազմի, զինված բախումների եւ ներքին հակամարտությունների ժամանակ լրագրողների ու լրատվամիջոցների վարքի» ուղեցույցի նախագիծը:
ԴՄ արտագնա նիստը կհեռարձակվի ուղիղ եթերով՝ այս հասցեով: