milena-jesenska-fellowships-for-journalists

«Միլենիա Ջեսենսկա» (Milena Jesenská) կրթաթոշակային ծրագիրը 2017-2018թթ-ի համար սկսել է  հայտերի ընդունումը: Կրթաթոշակը մշակույթի ոլորտը լուսաբանող լրագրողների համար է, նրանք պետք է իրենց ընտրությամբ խորքային հետազոտություն իրականացնեն:

Թեման պետք է վերաբերվի  բազմամշակութային տիրույթում մշակութային գոյության պահպանմանը, ինչպես նաև Հումանիտար գիտությունների ինստիտուտի հիմնական հետազոտական ուղղություններին:

Ծրագրի տևողությունը երեք ամիս է, յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված է 2500 եվրո: Հումանիտար գիտությունների ինստիտուտը մասնակիցների համար ապահովելու է գրասենյակային պայմաններ, կապ և այլ անվճար ծառայություններ:

Հայտ կարող են ներկայացնել միայն փորձառու լրագրողները Եվրոպայից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Թուրքիայից:

Դիմորդը պետք է ուղարկի առաջարկի հակիրճ նկարագրություն անգլերեն, ինքնակենսագրական և հրապարակումների ցանկ:

Դիմումների վերջնաժամկետը 2017թ-ի փետրվարի 6-ն է: Դիմելու կարգին ավելի մասնրամասն ծանոթացեք այս հղումով: