Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) աշխատանքի է հրավիրում փորձառու լրագրողների՝ Media.am կայքի և արտադրության թիմերում աշխատելու համար։

Media.am կայքի լրագրողի պարտականությունները՝

  • պատրաստել լրագրողական նյութեր Հայաստանի լրատվական դաշտի խնդիրների ու զարգացումների մասին,
  • տեղյակ լինել մեդիա դաշտի զարգացումներին,
  • նյութեր պատրաստելու համար մասնակցել համապատասխան միջոցառումների, անցկացնել հարցազրույցներ, հանդիպումներ,
  • գրել, խմբագրել և վերբեռնել բովանդակությունը կայքում,
  • սերտորեն աշխատել ՄՆԿ թիմի հետ, աջակցել լրացուցիչ պարտականությունների կատարմանը։   

Արտադրության բաժնի լրագրողի պարտականությունները՝

  • մշակել հեռուստատեսային և մուլտիմեդիա նախագծերի գաղափարներ,
  • հետազոտել թեման,
  • լինել մեդիա արտադրանքի հեղինակ և/կամ պրոդյուսեր,
  • պատրաստել սցենար,
  • մասնակցել նկարահանումներին,
  • ակտիվորեն ներգրավվել արտադրության գործընթացում՝ սերտորեն աշխատելով ռեժիսորի, օպերատորի և մոնտաժողի հետ,
  • պատասխանատու լինել վերջնական արտադրանքի որակի համար:

Մասնագիտական և աշխատանքային պահանջներ`

  • բարձրագույն կրթություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում,
  • մուլտիմեդիա բովանդակության հետ աշխատելու, այդ թվում՝ աուդիո ու վիդեո նյութեր պատրաստելու փորձ, մուլտիմեդիա գործիքներին տիրապետում,
  • լրագրողական նյութ գրելու և խմբագրելու գերազանց հմտություններ,
  • սոցիալական մեդիայի լավ իմացություն,
  • լրատվական դաշտի խնդիրների լավ իմացություն,
  • հաղորդակցվելու գերազանց ունակություններ, բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • թիմային աշխատանքի ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն, վերջնաժամկետներում աշխատելու ունակություն,
  • ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2016 թվականի նոյեմբերի 6-ը:

Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը և հետաքրքրվածության նամակը, ուղարկել [email protected] էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով «Media.am Journalist» կամ «Production Department Journalist»։ Միայն երկրորդ փուլ անցած թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի: