logo_fnst

Ֆ․ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և Ժողովրդավարության, Մեդիայի և Միջմշակութային հաղորդակցության Ինստիտուտի (ԺՄՄՀԻ) նախաձեռնությամբ Հարավային Կովկասում մեկնարկում է երեք տարի տևողությամբ մեդիադպրոց։

Նախագիծը բաղկացած է 3 տարբեր թեմատիկ խմբերից`

1․ Հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների լուսաբանում
2․ Տնտեսության, ֆինանսների բիզնես ոլորտի լրագրություն
3․ Եվրոպական արժեքների և եվրոպական ինստիտոիտների խորացված լուսաբանում

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ինչպես տեսական պարապմունքներ, այնպես էլ վարպետության դասեր տարբեր երկրներից հրավիրված մասնագետների հետ, աշխատանքային այցելություններ և առցանց քննարկումներ։

Երեք տարի տևողությամբ ծրագիրը բաղկացած է յուրաքանչյուր տարի մեկական դասընթացից, որը տեղի կունենա Թբիլիսիում, ինչպես նաև դեպի Բեռլին և Պոտսդամ ուսումնական այցելությունից, որին կհրավիրվեն 3 թեմատիկ խմբերի լավագույն մասնակիցները։

Հայտերի ընդունման ընթացակարգի և այլ մանրամասների համար կարող եք սեղմել այստեղ, կամ ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը [email protected] էլ․ հասցեին։