Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կազմակերպում է «Մարդու իրավունքներ, խտրականություն, լրագրողական էթիկական սկզբունքներ» թեմաներով  դասընթաց` մարզային և երևանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Դասընթացը անցկացվելու է մերձքաղաքային հանգստյան տներից մեկում: Դասընթացն անվճար է: Կփոխհատուցվի մարզերից եկողների ճանապարհածախսը:

Դասընթացի մասնակցության համար դիմումներն ընդունվում են մինչև 2016 թվականի հոկտեմբերի 20-ը, ժամը`17:00-ը:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցներից  յուրաքանչյուրը Հայաստանի Հելսինկյան կոմիտե ներկայացնելու համար պետք է պատրաստի հոդված` իրենց համայնքներում առկա մարդու իրավունքների խախտումների կամ  խտրականության դրսևորումների վերաբերյալ:

Հետաքրքրված անձինք կարող են էլեկտրոնային նամակ ուղարկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Գոհար Ոսկանյանին`  հետևյալ հասցեով` [email protected]: Նամակի «Թեմա» դաշտում նշեք «Մարդու իրավունքներ, խտրականություն, լրագրողական էթիկական սկզբունքներ» թեմայով դասընթաց  և կցեք ինքնակենսագրականը (CV): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 56 03 72 հեռախոսահամարով:

Նախապատվությունը տրվելու է այն լրագրողներին,  որոնք  չեն մասնակցել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացված նմանատիպ թեմայով դասընթացի: