Atlanta Photojournalism Seminar ( APS )  կազմակերպության նպատակը ֆոտոլրագրության բարձր չափանիշները խթանելն է. մրցույթից բացի, ամեն տարի անցկացվում են նաև ուսուցողական սեմինարներ:

Մրցույթի հայտ կարող են ներկայացնել ֆոտոլրագրողները և մուլտիմեդիա թիմերը:

Լուսանկարները ( բացառությամբ լուսանկարապատումների (picture story)), պետք է արված լինեն 2015թ. նոյեմբերի 1-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 31-ը:

Անվանակարգերն են՝ հրատապ լուր, սովորական լուր, պատկեր, մարզական իրադարձություն, մարզական պատկեր, դիմանկար/անհատականություն, ընտրություններ, օլիմպիադա, լուրերի լուսանկարային պատմություն, լուսանկարային ակնարկ, միջազգային լուրեր, կարճաժամկետ փաստագրական նախագիծ, երկարաժամկետ փաստագրական նախագիծ և մուլտիմեդիա:

Մրցույթն անցկացվում է երկու փաթեթով՝ գլխավոր մրցանակի համար և Ռիչ Մահանի անվան ուսանողական մրցանակի:

Գլխավոր մրցանակը 1000 դոլար է և Nikon ֆոտոխցիկ, իսկ Ռիչ Մահանի անվան ուսանողական մրցանակը 750 դոլար է և Nikon ֆոտոխցիկ: Բացի դրանից, յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա 100 դոլար պարգև:

Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 9-նն է:

Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ