Ճանապարհորդների միջազգային World Nomads համայնքը հայտարարում է Վիետնամում ճամփորդական ֆիլմ նկարահանելու կրթավճարի մրցույթ:
Հաղթողը կինոռեժիսոր Բրայըն Ռափսիի ուղեկցությամբ 2017թ. փետրվարին 10 օր կշրջի Վիետնամի հյուսիսային համայնքներով: Նկարահանած նյութերով նա կարճամետրաժ ֆիլմ պետք է պատրաստի World Nomads-ի ինտերնետային կայքի համար:
Կրթավճարը փոխհատուցում է օդանավի տոմսը, նկարահանման տեխնիկական ծախսերը և ճամփորդական ապահովագրությունը:
Մրցույթի համար դիմողները պետք է ներկայացնեն 3 րոպեանոց ճամփորդական ֆիլմ:
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ն է:
Այլ մանրամասների և դիմելու համար սեղմեք այստեղ: