Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող փաստագրական ֆիլմերի « Մեկ աշխարհ» փառատոնի կազմակերպիչը շահույթ չհետապնդող People in Need  կազմակերպությունն է ( Չեխիա): 

Փառատոնը Պրահայում նախատեսված է 2017թ. մարտի 6-ից 15-ը:

Միջազգային մրցանակաբաշխությունը երկու անվանակարգ ունի. մինչև 40 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմեր և կարճամետրաժ կամ երեխաների համար նախատեսված անիմացիոն փաստագրականներ: Ընդունվում են 2015թ. և ավելի ուշ արտադրված ֆիլմեր:

Այն ֆիլմերը, որոնք անգլերեն կամ չեխերեն չեն, պետք է ուղեկցվեն այս երկու լեզուներից որևէ մեկով թարգմանությամբ:

Մասնակցության վճար չի գանձվում:

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-նն է: Իսկ այն ֆիլմերի համար, որոնց թողարկումն ավարտվում է 2016թ. սեպտեմբերից մինչև նոյեմբեր, վերջնաժամկետը նոյեմբերի 30-նն է:

Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ