Կրթավճարի համար կարող են դիմել լրագրության, միջազգային հարաբերությունների կամ իրավագիտության մագիստրատուրան վերջերս ավարտածները:

Human Rights Watch-ն է (HRW) ներկայացնում Ալըն Ռ. և Բարբարա Դ. Ֆինբերգ կրթավճարը: Մասնակիցները HRW-ի հետ կաշխատեն Նյու Յորքում կամ Վաշինգտոնում՝ դիտարկելով աշխարհում իրավապաշտպանության զարգացումները, իրականացնելով հետաքննություններ, մշակելով զեկույցներ, պատրաստելով լրատվական հրապարակումներ և այլն: 

Մեկ տարի տևողությամբ ծրագիրն սկսվում է 2017թ. սեպտեմբերից և առաջարկում է 55 հազար դոլար աշխատավարձ:

Լավագույն թեկնածուներն են իրավապաշտպանության ոլորտում հետևողական փորձ ունեցողները, որոնք ցանկանում են շարունակել այն: Պահանջներից են՝ վերլուծական կարողությունն ու վարժ անգլերենը: Երկրորդ լեզվի իմացությունը որպես առավելություն կդիտվի:

Դիմողները պետք է ներկայացնեն ուղեկից նամակ, կենսագրական, երկու երաշխավորագիր, չհրապարակված նյութի տեքստ և ավարտագրի քաղվածքը:

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 8-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար սեղմել այստեղ