Ծրագիրը լրատվամիջոցների հիմնադիրների, գլխավոր խմբագիրների և հրատարակիչների համար է: Ռիգայում չորս փուլով անցկացվելիք դասընթացների նպատակը կայուն և անկախ բիզնես մոդելներ մշակելու, մարքեթինգի և մենեջմենթի հմտությունների ձեռքբերումն է: Դասընթացները նախատեսված են 2016թ. դեկտեմբերի 5-10-ը, 2017թ. մարտի 13-18-ը, 2017թ. հունիսի 12-17-ը և 2017թ. սեպտեմբերի 11-18-ը:
Կազմակերպիչների պնդմամբ, սա Եվրոպայում, եթե ոչ՝ ամբողջ աշխարհում, նման առաջին ծրագիրն է:
Մասնակիցներին կտրվի կրթավճար: Դիմել կարող են միայն Արևելյան գործընկերության երկրների ( այդ թվում՝ Հայաստանի) և Ռուսաստանի քաղաքացիները կամ այդ երկրներում բնակության իրավունք ունեցողները: Առցանց դիմումները պետք է ներկայացնել մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը:
Ծրագրի ֆինանսական հովանավորը Շվեդական ինստիտուտն է:
Մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ: