Տարվա ճամփորդական լուսանկարիչը մրցանակաբաշխությանը ( TPOTY) մասնակցելու համար կարող են դիմել թե՚ պրոֆեսիոնալ, թե՚ սիրողական լուսանկարիչները:

TPOTY մրցանակաբաշխությունը հիմնել են Քրիս և Քարին Քոերը: Հովանավորներից են Fujifilm-ը, Genesis Imaging-ը, Photo Iconic-ը և այլն:

Անվանակարգերը երեքն են՝ «Մեկ չրխկոց» (մեկ լուսանկար), «Սմարթ չրխկոց» ( սմարթ հեռախոսով կամ թաբլեթով արված լուսանկար) և «Նոր տաղանդ» երիտասարդական մրցանակ ( HD տեսանյութ ):

Հաղթողները կստանան մինչև 5000 դոլարի դրամական պարգև և հովանավորներից՝ նվերներ:

Մրցույթի մասնակցության հայտավճարը մեկ լուսանկարի անվանակարգում 10 դոլար է, մյուսներում՝ մոտ 20 դոլար: Երիտասարդական մրցանակի համար հայտերն անվճար են ընդունվում:

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է:

Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ