Մարտավարական տեխնոլոգիաների հավաքակազմը (Tactical Technology Collective) և Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղը երկամսյա դասընթացի մասնակցության մրցույթ են հայտարարել:

Դասընթացը կսկսվի 2016թ. հոկտեմբերից: Լրագրողը հմտություններ ձեռք կբերի թվային անվտանգության ոլորտում, որոնցով կկարողանա անմիջական օգնություն ցուցաբերել իր երկրում մասնագիտական աշխատանքի ընթացքում ճնշումների կամ սահմանափակման ենթարկվող լրագրողներին:

Դասընթացի՝ ընտրված մասնակիցն ամսական 800 եվրո ( 885 դոլար) կրթաթոշակ կստանա, նրան կտրամադրվի կացարան, առողջապահական ապահովագրություն, կփոխհատուցվեն ճամփորդական, հանրային տրանսպորտի և անհրաժեշտ մյուս ծախսերը:

Թեկնածուների ընտրության հարցում առաջնություն կտրվի նրանց, ովքեր անձամբ են ճնշումների ենթարկվել մասնագիտական աշխատանքի ընթացքոում, թվային տեխնոլոգիաները կիրառում են ինտենսիվորեն կամ փաստեր ունեն, որ իրենց մասնագիտական գործունեությանը գաղտնի հետևում են:

Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար սեղմել այստեղ