Արտահաստիքային լրատվական օպերատորների եզակի՝ Ռորի Փեք մրցանակաբաշխությունը խրախուսում է ստեղծագործական, տեխնիկական և լրագրողական հմտությունները, ընդգծում այն կարևոր ներդրումը, որ արտահաստիքային օպերատորները բերում են լրահավաք արդյունաբերություն: Հովանավորը Sony Professional-ն է :

Հայտերն ընդունվում են մրցանակային երեք անվանակարգերում՝

  • Ռորի Փեքի մրցանակ՝ տեսալուրի համար ( առավելագույն տևողությունը՝ 10 րոպե)
  • Ռորի Փեքի մրցանակ՝ տեսաակնարկի համար ( առավելագույն տևողությունը՝ 30 րոպե)
  • Sony Impact մրցանակ ( առավելագույն տևողությունը՝ 60 րոպե)

Ողջունելի են ինքնաֆինանսավորմամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև արտահաստիքային այն օպերատորների տեսանյութերը, որոնք ապրում և աշխատում են բարդ տարածաշրջաններում:

Ներկայացվելիք նյութերի առաջին հեռարձակումը ( կամ առաջին առցանց հրապարակումը) պետք է եղած լինի 2015թ. հունիսի 1-ից մինչև 2016թ. հունիսի 30-ը:

Հայտաձևերը հասանելի են նաև ռուսերեն՝ պահանջելու դեպքում:

Ռորի Փեք մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտավճար չի գանձվում:

Դիմելու վերջնաժամկետը 2016թ. օգոստոսի 1-ն է:

Հայտ ներկայացնելու համար սեղմել այստեղ: